Բաժիններ՝

Շիրակի պետհամալսարանի անհասկանալի տարբերանշանն առանց Արագած սարի․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում գրել է․

«ՇՊՀ-ի էջից տեղեկացա, որ ապօրինի՝ ոչ լեգիտիմ գործող բուհի Գիտական խորհուրդը փոխել է 90-ամյա բուհի տարբերանշանը և դրոշը…

Զավեշտն այն է, որ 2 տարի այդ տարբերանշանի վրա աշխատել են բուհի հետ որևէ առնչություն չունեցող ինչ-որ սորոսական կազմակերպության անդամներ, այն պարագայում, երբ մեր բուհն ունի կերպարվեստի բաժին ու հազարապատիկ սարսափելին այն է, որ բուհի, թեկուզ ապօրինի գործող գիտխորհրդի բոլոր անդամները, բացի մեկից, կողմ են քվեարկել այդ տարբերանշանի և դրոշի օգտին …

Նախ պարզվում է՝ 2 տարվա «տաժանակիր» աշխատանքի արդյունքում բուհի նախկին «լոգոյի» վրա շատ մեծ փոփոխություններ չեն կատարվել՝ գույնն են փոխել, Արագած սարն են հանել, ՇՊՀ հապավումն է բացվել…

Բայց ամենակարևորը՝ ավելացրել են ինչ-որ անհասկանալի բառեր՝ “ազատություն” և «ազնվություն»… Չհասկացա, իբր ի՞՞՞՞՞՞նչ… Տարբերանշանի հեղինակները ի՞նչ են ուզեցել այդ երկու բառերով ասել՝ որ ՇՊՀ-ում ամենամեծ խնդիրը ազատությունն ու ազնվությունն են, թե՞ հակառակը՝ հպարտանում են ՇՊՀ-ում գոյություն ունեցող «ազնվության» և «ազատության» մթնոլորտով…

Հետաքրքիր է, տարբերանշանի հեղիանկներն ու գիտխորհրդի «կողմ» քվեարակած անդամներն Արագած սարի դեմ ի՞նչ ունեն…

Չի բացառվում, որ Արագածը ՇՊՀ տարբերանշանի վրայից հեռացրած ժամանակակից «Պիկասոները» մտածել են, որ դա Արարատ սարներն են՝ Նիկոլի ատելի լեռները և դրա համար էլ հեռացրել են…

Ուսումնասիրեցի հայաստանյան , ԱՊՀ երկրների և համաշխարհային հայտնի բուհերի տարբերանշանները և որևէ բուհի տարբերանշանի և զինանշանի վրա այդպիսի «լոկալ» հպարտության և մանր խնդիրների և բարձրաձայնում չտեսա…

Հայաստանյան ոչ մի բուհի տարբերանշանի վրա այդպիսի էժանագին «գրառումներ» չգտա… Նույնն էլ ԱՊՀ երկրների և Չինաստանի հայտնի համալսարանների պարագայում…

Հետաքրքիր էին համաշխարհային հայտնի բուհերի զինանշանները… Հիմնականում դրանց վրա ևս «գրառումները» բացակայում են, բայց եթե կան էլ, ապա ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ են…

Օրինակ՝ Օքսֆորդի համալսարանի զինանշանի վրա գրված է՝ “Dominus illuminatio mea”՝ «Աստվածն իմ լույսն է» կամ Փրինսթոնի համալսարանի զինանշանի վրա գրվածը՝ “Vetus Novum Testamentum”՝ «Հին և Նոր Կտակարան»…

Իհարկե, հասկանում եմ, որ նիկոլական Հայաստանում մոլեգնող հակաեկեղեցական այլանդակությունների շրջանում Նիկոլին սպասարկողները որպես օրինակ չէին վերցնի աշխարհահռչակ Օքսֆորդի և Փրինսթոնի համալսարանների զինանշանների քրիստոնեկան ուղղությունները, բայց և չէի էլ պատկերացնում, որ 90-ամյա բուհի զինանշանի վրա պետք է լոկալ «գրառումներ» արվեն…

ՇՊՀ-ի Գիտխորհուրդը , որը կողմ է արտահայտվել այս զավեշտալի զինանշանին, հենց ինքն է խախտում «ազնվության» սկզբունքը, քանի որ երկու տարի էլ գործում է ապօրինի. կառուցվածքային փոփոխություններից հետո գիտխորհրդի շատ անդամներ ընդհանրապես իրավունք չունեն այդտեղ գտնվել, բայց շարունակում են իրենց գործունեությունը…

Նույն բանն էլ Հոգաբարձուների խորհուրդն է. «ազնվության» և «արդարության» մասին ՇՊՀ-ի զինանշանի վրա «գրառումների» հեղինակներից մեկը՝ ռեկտոր Երվանդ Սերոբյանի հասարակական հիմունքներով խորհրդականը 1 տարուց ավել է, չլինելով ուսանող, շարունակում է «ուզուրպացնել» Հոգաբարձուների խորհրդի ուսանող 5 անդամներից մեկի տեղը… Սա ամենամեծ անազնվությունն ու անարդարությունն է…

Հետաքրքիր է, ՇՊՀ-ի ոչ լեգիտիմ գործող գիտխորհրդի ղեկավար Երվանդ Սերոբյանը և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, որի ղեկավարած խորհրդի որոշ անդամներ նրա կազմի մեջ պետք է վաղուց չլինեին, մտածում են, որ մենք այդ ոչ լեգիտիմ ընդունված որոշումների մասին չգիտե՞նք…

Հիշեցնեմ, որ 2018 թ-ին իմ և Հ. Խորիկյանի բաց նամակից հետո Ե. Սերոբյանը ստիպված եղավ լուծարել այդ ժամանակ ևս ապօրինի գործող բուհի Գիտխորհուրդը…

Հ.Գ. Լավ է, որ չեն գրել «Մահ կամ ազատություն» կամ «Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս