«Վիզիրի» բազայի վրա ստեղծված ծանր ծովային դրոնը հրթիռային կդարձնեն

«Վիզիր» մոտորանավակի բազայի վրա ստեղծված ծանր բազմաֆունկցիոնալ վերադարձվող ծովային դրոնը նախատեսվում է զինել թեթև հրթիռներով՝ մեկ նավի վրա տեղակայելով մինչև 8 արձակման կայանք։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է KMZ ռազմարդյունաբերական հոլդինգի (Կինգիսեպսի մեքենաշինական գործարան) գործադիր տնօրեն Միխայիլ Դանիլենկոն։

Ավելի վաղ KMZ ռազմարդյունաբերական հոլդինգի գործադիր տնօրենը հայտնել էր, որ նման մոտորանավակի փորձարկումներն արդեն ընթանում են։
Դանիլենկոն նշել էր, որ նման մոտորանավակը կարող է փոքր հարվածող հզորությամբ հրթիռ կրող նավի գործառույթ կատարել։ Այն ունի իր տեսախցիկը և ցամաքից կառավարելու վահանակ։

«Կարելի է փոքր լիցք դնել։ Հրթիռի արագությունը փոքր է, հրթիռն ինքնին շատ պարզ և էժան արտադրանք է, որի արժեքը կազմում է մոտ 500 հազար ռուբլի: Եվ մոտորանավի վրա նման կայանքներ մենք կարող ենք մոնտաժել 6-8 միավորի չափով, դրանք կարող են կրել փոքր հարվածող հզորության լիցք, բայց որը ճշգրիտ կհասնի այնտեղ, որտեղ պետք է, և կհարվածի»,- ասել է Դանիլենկոն։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031