Բաժիններ՝

Այսօր կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը

Այսօր՝ հուլիսի 14-ին, «Օլիմպիաստադիոն» մարզադաշտում (Բեռլին) կկայանա 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը Իսպանիայի և Անգլիայի ազգային հավաքականների միջև, գրում է Armsport-ը։

Խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին և կցուցադրվի Արմենիա TV-ի և Armenia Premium-ի եթերում: Հանդիպումը կսպասարկի մրցավարական թիմը՝ ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսիեի գլխավորությամբ։

Անգլիան եզրափակչի ճանապարհին փլեյ-օֆֆում հաղթել է Նիդեռլանդների, Շվեյցարիայի և Սլովակիայի հավաքականներին։ Իսպանիան, իր հերթին, ուժեղ է գտնվել Ֆրանսիայից, Գերմանիայից և Վրաստանից։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գործող հաղթողն Իտալիայի հավաքականն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս