«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը երեկ արտահերթ նիստով ավարտեց գարնանային նստաշրջանը. իսկ աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 9-ից:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրական տվյալներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին հինգ ամսվա կտրվածքով էական աճ է արձանագրել՝ միանգամից 2,2 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Առաջին չորս ամսվա տվյալները ներկայացնելիս նշել էինք, որ «փաշինյանական դիվերսիֆիկացիան» հանգեցրել է նրան, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից էապես մեծացել է: Իսկ ի՞նչ վիճակ է «հնգամսյակի» տվյալներով, գուցե Արևմուտքի հետ ցուցանիշները որոշակի փոփոխությո՞ւն են կրել: Պարզվում է՝ ոչ:
Սերբ թենիսիստ, «Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ուիմբլդոնի 2024 թվականի խաղարկության եզրափակիչ։ Կիսաեզրափակչում աշխարհի երկրորդ ռակետը 6:4, 7:6 (7:2), 6:4 հաշվով հաղթել է իտալացի Լորենցո Մուսետտիին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պատրաստվում են վերակազմավորել Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը` հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը: ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկությունը, այլ աղբյուրներից ճշտեցինք, որ այդ գաղափարի հեղինակը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, ով հակասություններ ունի իր տեղակալ Տարոն Չախոյանի հետ: Չախոյանը, ՊՈԱԿ-ի տնօրենը, աշխատակազմը կտրականապես դեմ են այս փոփոխություններին, […]
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին նորից կտրուկ շատացել են քննարկումներն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որոշում կայացնել՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նա վերջերս իր «փոքր թիմին» տեղեկացրել է, որ աշնանը լուրջ, կտրուկ քայլեր է իրականացնելու: Չի բացառվում, որ խոսքը հենց դրա մասին է: Եթե այդպես է, ապա Փաշինյանին նաև այլ աջակիցներ են պետք քպականներից բացի, որպեսզի ցույց տա, թե «լայն համախմբում» կա դեպի Արևմուտք կողմնորոշման ու ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայի շուրջ: Առավել ևս, որ բոլոր հարցումներով թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ ՔՊ-ի վարկանիշները չափազանց ցածր են: Իսկ ԱՄՆ-ն շտապեցնում է Նիկոլ Փաշինյանին՝ հնարավորինս արագ Ռուսաստանին դուրս բերել Հայաստանից և ապահովել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը բխում է ԱՄՆ-ի շահերից: Սրա մասին, ի դեպ, օրերս խոստովանեց նաև կարկառուն քպականներից մեկը:
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է աշխարհին՝ նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարեւան երկրների հետ հարաբերություններին։
Վերջին 6 տարում, որքան դրական սպասումների ձայնը դրսից բարձրացնում են, այնքան շատ Հայաստանն ու հայ ժողովուրդը շարունակում են կորցնել:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում հյուրընկալեց Բուլղարիայի հավաքականին:
Հուլիսի 13-ին, ժամը 03:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Կողբացու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Հուլիսի լույս 3-ի գիշերը Մարգարա-Վանաձոր ճանապարհին Արագածոտնի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ վարորդը ոչ սթափ վիճակում է։
Մոտ օրերս Մադրիդի «Ռեալում» տեղի կունենա աստղային հարձակվող Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսը։ Ինչպես հայտնի է դարձել, միջոցառմանը ցանկանում է ներկա գտնվել ավելի քան 100 հազար մարդ։ Մադրիդյան գրանդը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել իրենց նոր հարձակվողին հուլիսի 16-ին:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո» պատասխան խաղի մուտքն ազատ կլինի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ժելատինը բացեք վեցապատիկ եռացրած-սառեցրած ջրով, թողեք թող փքվի: Ջուրը թափեք:
Սաղմոսերգուն ասում է. «Քե՜զ հանձնվեցի ես արգանդից, Մորս որովայնից դու ես իմ Աստվածը» (Սաղմոս 21:11)։ Այսինքն՝ մարդը դեռ չծնված ճանաչեց Աստծուն, ստացավ հոգի, բայց կոնկրետ ո՞ր փուլում է ձևավորվում հոգին, այս հարցի շուրջ դարեր շարունակ եղել են տարբեր վեճեր: Եկեղեցու հայրերի մի մասն ասում են, որ հղիության առաջին ամսից հետո, երբ սաղմնային փուլից անցում է կատարվում, միավորվում են մարմինն ու հոգին: Մեր Եկեղեցին ընդունում է այն տեսակետը, որ հղիության առաջին վայրկյանից մարդու հոգին միավորվում է մարմնի հետ:
Վերջին շաբաթներին տեղացած հորդառատ անձրևներից հետո ավելի քան 200 կոկորդիլոս ներխուժել է Մեքսիկայի հյուսիս-արևելյան քաղաքների փողոցներ։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Քրտնարտադրության ավելացում կարող է առաջանալ սննդակարգի, հագուստի և նույնիսկ վատ տրամադրության պատճառով, զգուշացրել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Նա Telegram-ի իր ալիքում բացահայտել է մարմնի տհաճ հոտից ազատվելու ուղիներ։
Հուլիսի 11-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հերթական անգամ 3 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը: 3 ամիս առաջվա, դրանից 3 ամիս առաջվա ու առհասարակ մեկ տարուց ավել կալանավորված քաղաքական գործչի խափանման միջոցի փոփոխության բոլոր նիստերից այս մեկը մի տարբերություն, այնուամենայնիվ, ուներ. կալանքը երկարացնելու որոշմանը Վահե Դոլմազյանը հանգեց մեկ դատական նիստի ընթացքում: Մնացած ամեն բան նույնն էր, նույնիսկ դատավորի արտաբերած տեքստը, նրա վարքագիծը, դեմքի կարմրությունը, աչքերը գետնին խոնարհած՝ որոշումը հրապարակելը… Ամեն բան…