Բաժիններ՝

Քրտնարտադրության ավելացում կարող է առաջանալ սննդակարգի, հագուստի և նույնիսկ վատ տրամադրության պատճառով․ մասնագետ

Քրտնարտադրության ավելացում կարող է առաջանալ սննդակարգի, հագուստի և նույնիսկ վատ տրամադրության պատճառով, զգուշացրել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Նա Telegram-ի իր ալիքում բացահայտել է մարմնի տհաճ հոտից ազատվելու ուղիներ։

Լեբեդեւան նշել է, որ քրտինքը կարող է ուժեղ և տհաճ հոտ ձեռք բերել որոշակի մթերքների օգտագործման պատճառով։ Նա բացատրել է, որ պղպեղը, սխտորը և սոխը մեծացնում են քրտնարտադրությունը և տալիս են հատուկ հոտ: Լոբին ու խոզի միսը նույն հատկությունն ունեն, հավելել է բժիշկը։

Նաև ծխելու և ալկոհոլի պատճառով մարմնի վանող հոտ է առաջանում, զգուշացրել է Լեբեդևան։ Մեկ այլ հնարավոր պատճառ է նեյլոնից կամ պոլիեսթերից պատրաստված հագուստ կրելը:

«Ընտրեք բնական գործվածքներ՝ քրտնարտադրությունն ու հոտը նվազեցնելու համար»,- ըստ shantnews-ի՝ հորդորել է էնդոկրինոլոգը։

Կարդացեք նաև

Բացի այդ, Լեբեդևան նշել է, որ սուր հոտով քրտնարտադրությունը կարող է առաջանալ սթրեսի և նյարդային լարվածության պատճառով։

Ի վերջո, մասնագետը խորհուրդ է տվել վերահսկել հիգիենան։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031