Թրամփն առավել պրագմատիկ գործիչ է և գերադասելու է «գործ բռնել» ազդեցիկ դերակատարների հետ. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Շողեր Հարությունյանը նրան հարցրել է.

«Եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Թրամփը, ի՞նչ դրական և բացասական ազդեցություն կունենա դա ՀՀ-ի համար»:

 Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Դժվար է ամբողջությամբ կանխատեսել նման ազդեցությունները, բայց կարելի է փորձել դիտարկել որոշ գործոններ․

1. Եթե Թրամփի մոտ իրականում ստացվի դեէսկալացիայի խոստումը կյանքի կոչել, ապա համաշխարհային լարվածության թուլացումը դրական կազդի նաև Հայաստանի վրա՝ նվազեցնելով գեոպոլիտիկ վտանգավոր խաղեր տալու կասկածելի ցանկությունը։

2. Հանրապետականները և հատկապես Թրամփը մեծ նշանակություն չեն տալիս «ժողովրդավարության էքսպորտին», ուստի ենթադրելի է, որ աջակցությունը և աչքփակոցին նիկոլական ռեժիմի նկատմամբ կնվազի։

3. Թրամփն առավել պրագմատիկ գործիչ է և գերադասելու է «գործ բռնել» ազդեցիկ դերակատարների հետ։ Չեմ բացառում, որ ԱՄՆ համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ առավել ընդգծված կլինի, այդ թվում՝ ի հաշիվ հայկական շահերի։

Պետք է հաշվի առնել նաև Նահանգներում «խորքային պետության» դերակատարությունը, որը մեղմելու է անձի ազդեցությունն ամերիկյան համակարգային քաղաքականության վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031