Գերմանիայի դպրոցներից մեկում թուրք աշակերտուհին ցույց է տվել «գորշ գայլերի» ժեստը

Թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության» համակիրները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Եվրո-2024թ. շրջանակներում տեղի ունեցած դեպքերից հետո գրանցվել է ևս մի միջադեպ։

Մասնավորապես Գերմանիայի Մյունխեն քաղաքի դպրոցներից մեկում 13-ամյա թուրք աղջիկը դասամիջոցին ցույց է տվել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։

Հիշեցնենք, որ «Եվրո-2024»-ի 1/8 եզրափակչի վերջին փուլում Թուրքիայի հավաքականը մրցում էր Ավստրիայի դեմ։ Խաղից հետո համացանցում լայնորեն տարածվել էր Թուրքիայի ընտրանու պաշտպան Մերիհ Դեմիրալի խաղի 59-րդ րոպերին խփած գոլի տոնելը՝ նշյալ ազգայնական ժեստի ցուցադրմամբ, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել ամբողջ աշխարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031