Բաժիններ՝

Սելին Դիոնը պատրաստվում է համերգ տալ Լաս Վեգասում ՝ չորս տարվա դադարից հետո

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը պատրաստվում է այս աշնանը համերգ տալ Լաս Վեգասում ՝ չորս տարվա դադարից հետո: Այս մասին հայտնում է «The Sun»-ը։

Սելին Դիոնը ելույթ չի ունեցել և գրեթե չի մասնակցել միջոցառումների հիվանդության պատճառով. արտիստուհին մկանային կոշտության համախտանիշ ունի:

Պարբերականի տվյալներով ՝ նա ընդմիջումից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել «Ֆորմուլա-1»-ի գրան պրիի ժամանակ։

70 րոպեանոց համերգի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են. վերջին ութ ամիսների ընթացքում Դիոնը փորձեր է կատարել: Սակայն պարբերականի աղբյուրներն ընդգծում են, որ համերգը կարող է հետաձգվել մինչև 2025 թվականը, եթե արտիստի առողջական խնդիրները սրվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031