Բաժիններ՝

Էնդրիկը կփոխարինի Վինիսիուսին

Էնդրիկը կխաղա Բրազիլիա – Ուրուգվայ հանդիպմանը։

Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 17-ամյա հարձակվողը խաղադաշտ դուրս կգա Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակչի՝ Ուրուգվայի հավաքականի դեմ խաղի մեկնարկային կազմում։

Էնդրիկը կփոխարինի Վինիսիուսին, ով որակազրկված է։

«Մենք կորցրեցինք կարևոր խաղացողի, բայց սա երիտասարդ խաղացողի համար իրեն դրսևորելու հնարավորություն է: Երևի Էնդրիկի ժամանակն է փայլելու»,- ասել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը:

Մրցաշարի նախորդ երեք հանդիպումներում Էնդրիկը խաղադաշտ է մտել պահեստայինների նստարանից՝ չգրանցելով ոչ մի արդյունավետ գործողություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031