Բաժիններ՝

Եվրո-2024. Մեկնարկում են քառորդ եզրափակիչները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են քառորդ եզրափակիչի հանդիպումները:

Հուլիսի 5-ին կկայանա երկու հանդիպում:

Երևանի ժամանակով 20:00-ին Իսպանիան կմրցի Գերմանիայի հետ: Շտուտգարդում կայանալիք հանդիպումը թիմերի համար միմյանց դեմ անցկացրած խաղերի թվով կլինի 27-րդը: Մինչ այս 9 անգամ հաղթել է Գերմանիան, 8-ը` Իսպանիան, իսկ 9 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի հաշվով: Գերմանիան քառորդ եզրափակիչ դուրս եկավ` պայքարից դուրս թողնելով Դանիային, իսկ իսպանացիները` վրացիներին:

Օրվա մյուս խաղում` ժամը 23:00-ին, Պորտուգալիան ուժերը կչափի Ֆրանսիայի հետ: Այս երկու հավաքականներն իրար հետ մրցել են 28 անգամ: 19-ը հաղթանակ տոնել է Ֆրանսիան, իսկ Պորտուգալիան միայն 6-ը, 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար պորտուգալացիները գերազանցեցին Սլովենիայի ընտրանուն, իսկ ֆրանսիացիները` Բելգիայի թիմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս