Բաժիններ՝

Նուշից թխվածքաբլիթ՝ ռոմով

Բաղադրիչները՝

  • 500 գ ցորենի ալյուր
  • 150 գ աղացած նուշ
  • 250 գ կարագ
  • 150 գ շաքարավազ
  • 2 հատ ձու
  • 1 ճ/գ վանիլային շաքարավազ
  • 1/2 թ/գ կերակրի սոդա
  • 3 ճ/գ ռոմ
  • 300 գ շաքարի փոշի
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

Փափկեցրած կարագը տեղադրեք խորը պնակի մեջ, միքսերով հարեք մինչև փքուն զանգված ստանալը: Մեկ այլ պնակի մեջ ջարդեք ձուն, ավելացրեք շաքարավազը և հարեք մինչև սպիտակ զանգված ստանալը: Ձվի ու շաքարավազի խառնուրդը խառնեք հարած կարագի հետ:

Ավելացրեք վանիլային շաքարավազը, սոդան, ռոմը, ալյուրը, աղն ու խմոր հունցեք: Խմորի վրա լցրեք աղացած նուշն ու խառնեք:

Կարդացեք նաև

Խմորի կեսը ալյուր ցանած սեղանի վրա 2 սմ հաստությամբ բացեք: Խմորից հատուկ ֆորմաների օգնությամբ թխվածքաբլիթներ առանձնացրեք:

Թխվածքաբլիթները տեղադրեք կարագ քսած տապակի մեջ ու 20 րոպե թխեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Պատրաստի թխվածքաբլիթների վրա շաքարի փոշի ցանեք ու մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս