Ժուլյեն՝ հավի ֆիլեով
Բաղադրիչները՝
- 350 գ հավի խաշած ֆիլե
- 600 գ շամպինյոն
- 1 գլուխ սոխ
- 1 բաժակ թթվասեր
- 350 գ պինդ պանիր
- 1/2 բաժակ հավի արգանակ
- 3 ճ/գ բուսական յուղ
- 1 ճ/գ ցորենի ալյուր
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Հավի եփած ֆիլեն տաշեղների ձևով կտրատեք:
Շամպինյոնները մաքրեք ու կտրատեք:
Սոխը տաշեղների ձևով կտրատեք և սնկերի հետ յուղով տապակեք: Տապակելու վերջում աղ ու պղպեղ արեք:
Ավելացրեք ալյուրն ու հավի ֆիլեն, էլի տապակեք:
Ստացված զանգվածը լցրեք փոքրիկ, ջերմադիմացկուն տապակների մեջ, ավելացրեք արգանակն ու թթվասերը, 5 րոպե շոգեխաշեք:
Վրան լցրեք քերած պանիրն ու թողեք ջեռոցում մինչև պանրի հալչելը: