«Թուրքիան հասել է ՀՆԱ-ի 2%-ը պաշտպանական ծախսերին հատկացնելու նպատակին». Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը անդրադարձել է սոցիալական ցանցերում ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի գրառմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Օ’Բրայենը նշել է, որ ռեկորդային թվով դաշնակիցներ հասել կամ գերազանցել են համախառն ներքին արդյունքի 2%-ը պաշտպանական ծախսերին հատկացնելու նպատակին։ Այս տարի Ֆրանսիայի Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նորվեգիայի և Թուրքիայի ավելացումով 23 դաշնակից հասնում են այդ կարևոր նպատակին։

Անդրադառնալով Թուրքիային, Ֆլեյքը մասնավորապես նշել է. «Հիանալի է ականատես լինել այս պատմական պահին, երբ Թուրքիան առաջին անգամ հասավ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի նպատակակետին: Շնորհակալություն պաշտպանության նախարարությանը այս հոյակապ համագործակցության համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930