Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Yonhap-ը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին: Գործակալությունը մանրամասներ չի հայտնում։

Ինչպես հաղորդում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը շարունակում է հետևել հյուսիսկորեական հնարավոր բալիստիկ հրթիռի մասին տեղեկատվությանը։

Հարավային Կորեան ենթադրում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումը ձախողվել է, հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։

Գործակալության տվյալներով` ԿԺԴՀ-ն իրականացրել է հիպերձայնային հրթիռի փորձնական արձակում, սակայն փորձարկումը, ինչպես ենթադրում են, ավարտվել է անհաջողությամբ, երբ հրթիռը թռել է ընդամենը 250 կմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս