
Հռոմի պապը դեմ է արտահայտվել թմրանյութերի օրինականացմանը, դրանց վաճառքով զբաղվողներին՝ «մարդասպան» անվանել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեմ է արտահայտվել թմրանյութերի օրինականացմանը և դատապարտել թմրանյութերի վաճառքով զբաղվողներին՝ նրանց անվանելով «մարդասպաններ»: Պոնտիֆիկոսը միաժամանակ կոչ է արել օգնել և աջակցել թմրամոլներին, գրում է Reuters-ը:
«Թմրամիջոցներից կախվածության կրճատմանը չի կարելի հասնել թմրամիջոցների օգտագործման ազատականացմամբ, ինչպես առաջարկվել է կամ արդեն իրականացվել է որոշ երկրներում: Սա պատրանք է», – ասել է Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում:
«Միևնույն ժամանակ, այնուամենայնիվ, եկեք հիշենք, որ յուրաքանչյուր թմրամոլ ունի բացառիկ անձնական պատմություն և պետք է նրան լսել, հասկանալ, սիրել և հնարավորինս բուժել և մաքրել», – հավելել է նա: