Դդմիկով ու սնկով սուպ-պյուրե
Բաղադրիչները՝
- 500 գ դդմիկ
- 3 բաժակ հավի արգանակ
- 100 գ սունկ
- 2 ճյուղ սամիթ
- 4 ճ.գ. սերուցք
- 3 ճ.գ. բուսական յուղ
- աղացած սև պղպեղ
- մի փոքր աղացած կոճապղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Դդմիկները կիսեք, սերմերը հեռացրեք, կտրտեք ու թեթևակի տապակեք յուղի կեսով: Լցրեք արգանակը, հասցրեք եռման աստիճանի ու 10 րոպե եփեք: Դդմիկները թողեք հովանան:
Պատրաստի դդմիկները արգանակի հետ բլենդերով հարեք: Ապա ավելացրեք սերուցքը, աղը, աղացած սև պղպեղը, կոճապղպեղը, խառնեք ու հասցրեք եռման աստիճանի:
Սամիթը մանր կտրատեք:
Սունկը մաքրեք: Մեծ սնկերը կտրատեք, իսկ մանրը ամբողջական թողեք ու տապակեք մնացած յուղի մեջ, աղ արեք:
Մատուցելիս սուպ-պյուրեի վրա լցրեք տապակած սնկերն ու ցանեք կտրտած սամիթը: