Հայկական իշխանությունների բոլոր գործողությունները տանում են դեպի պատերազմ․ Արման Աբովյան
Վերլուծաբան Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին սպառնում է ռազմական գործողությունների էսկալացիայով (պարետազմով) եթե Հայաստանը չդադարեցնի ֆրանսիական զենքի գնումը։
Ես հիմա բաց եմ թողնում բոլոր խոսակցությունները ֆրանսիական զենքի որակի և քանակի մասին, ես ռազմական մասնագետ չեմ և դրանից ոչինչ չեմ հասկանում։
Ինձ համար շատ ավելի կարևոր է իրավիճակի բուն էությունը, երբ թշնամին սպառնում է հարվածել Հայաստանին։
Ինչը՜ ի դեպ շատ սպասելի էր։
Իսկ հիմա չի խանգարի մի քիչ թարմացնել հիշողությունս և վերհիշել ներկայիս հայաստանյան իշխանության թավշյա ադրբեջանամետ հեքիաթները։
…
1 Հայաստանի հյուսիսի պաշտպանական գիծը հանձնվեց Ադրբեջանին (Տավուշի գյուղերի հանձնում) դեմարկացրայի պատրվակով: Ինչը նպաստավոր պայմաններ ստեղծեց Ադրբեջանի համար հյուսիսից Հայաստանին հարվածելու համար։
2 Հնարավոր է հանրաքվեի անցկացում քանզի պետք է հայկական հերթական տարածքները «օրինական» ձևերով հանձնել Ադրբեջանին՝ դա պատճառաբանելով «խաղաղ գործընթացի և դեմարկացիայի»հերթական փուլով։
Ինչը կրկին բարենպաստ պայմաններ է ստեղծում Ադրբեջանի համար Հայաստանի հարավ էքսպանսիայի համար։
3 Հայաստանի ռազմավարական տարածքները, որոնք արդեն հանձնվել են կամ նախատեսվում են թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու համար, հանձնվում են առանց Հայաստանին գրավյալ տարածքները վերադարձնելու:
Դե ի՞նչ, որիշ լավ ե՞ք։
Եվս մեկ անգամ կրկնում եմ ՝ հայկական իշխանությունների բոլոր գործողություններն, որոնք ուղղված են իբր խաղաղության հասնելուն, գործում են հակառակը և տանում են դեպի պատերազմ։
Իսկ զենքը պետք է գնել, շատ ու ամենուր, միայն այն զենքը, որը մենք գնում ենք, կարող է մեզ պաշտպանել միայն համարժեք, իրապես, հայամետ քաղաքականության պայմաններում, այլ ոչ թե մի կողմից զենք գնել, մյուս կողմից պարել թուրք-ադրբեջանական դուդուկի տակ։
Սա քաղաքականություն չէ, դա քաղաքական շիզոֆրենիա է»։