
Ապխտած հավի մսով ռիզոտտո

Բաղադրիչները՝
- ապխտած հավի 2 կրծքամիս
- 2 բաժակ բրինձ
- 1 գլուխ սոխ
- 100 գ շամպինյոն
- 1 հատ քաղցր կարմիր տաքդեղ
- 1 բաժակ հավի արգանակ
- 1 ճ/գ կարրի (կծու)
- 2 ճ/գ կարագ
- 4 ճյուղ մաղադանոս
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատեք, աղ արեք ու տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Սոխը օղակաձև կտրատեք: Կտրատեք նաև շամպինյոնները: Երկուսը միասին տապակեք կարագի մեջ:
Քաղցր տաքդեղը տաշեղաձև կտրատեք:
Հավի կրծքամիսը խառնեք շամպինյոնների, սոխի ու քաղցր տաքդեղի հետ: Վրան լցրեք բրինձը, արգանակը, աղ ու պղպեղ արեք, ավելացրեք կարրին ու խառնելով՝ 25 րոպե եփեք:
Մատուցելիս լցրեք մեծ ափսեի մեջ ու ձևավորեք կանաչիով: