Զելենսկին Պուտինի խաղաղության առաջարկներն անվանել է վերջնագիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խաղաղության առաջարկներն անվանել է վերջնագիր և նշել, որ այդ հայտարարությունները նախորդներից ոչնչով չեն տարբերվում: Զելենսկին այս մասին ասել է Sky TG24-ին տված հարցազրույցում։

«Նա ցանկանում է, որ մենք հրաժարվենք մեզանից օկուպացված տարածքների մի մասից, բայց նա նաև ուզում է չգրավված տարածքներ։ Նա խոսում է մեր երկրի շրջանների մասին և չի պատրաստվում կանգ առնել»,-ասել է Զելենսկին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին որպես Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների նախապայման նշել է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից, իսկ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։

Ընդ որում, Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նշված տարածաշրջանների ամբողջ վարչական տարածքի մասին, այլ ոչ միայն այն հատվածների, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։ա

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930