Ուռուցքաբաններ, քաղցկեղի կենտրոնների ղեկավարներ, ֆարմ ինդուստրիայի առաջատար դեմքեր մասնակցել են Yvonne մրցանակաբաշխությանը

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Անցյալ ուրբաթ, մայիսի 31-ին Չիկագոյում տեղի ունեցավ OncoDaily երեկույթը և Yvonne մրցանակաբաշխությունը։ 1000-ից ավելի մասնակիցներ էին գրանցվել մասնակցելու այս կարևոր միջոցառմանը` ուռուցքաբաններ ողջ աշխարհից, միությունների և քաղցկեղի կենտրոնների ղեկավարներ, պացիենտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆարմ ինդուստրիայի առաջատար դեմքեր, և բոլորը մեկ հարկի տակ։

Այս միջոցառումը չափազանց կարևոր էր մեր` OncoDaily-ի թիմի համար, և ցույց էր տալիս համաշխարհային մասնագիտական համայնքի վերաբերմունքը մեր կատարած աշխատանքի նկատմամբ։

Այդ օրը նաև ներկայացվեց նոր լույս տեսած OncoDaily Magazine-ը, որ հազարավոր օրինակներով տարածվեց ողջ աշխարհով, ինչպես նաև OncoDaily Medical Journal գիտական պարբերականը, որ մոտակա տարիներին, անկասկած, դառնալու է աշխարհի առաջատար գիտական պարբերականներից մեկը։

Իսկ Yvonne մրցանակը, վստահ կարող եմ ասել, որ ջերմ ընդունելության արժանացավ միջազգային մասնագիտական համայնքի կողմից, մրցանակին արժանացան հայտնի երիտասարդ ուռուցքաբաններ ողջ աշխարհից, իսկ ընտրող կոմիտեն կազմված էր ուռուցքաբանության լեգենդար անհատներից և առաջնորդներից։ Չեմ կասկածում, որ այն դառնալու է ուռուցքաբանության աշխարհի Օսկարը

1 տարի առաջ, երբ Սամվել Չախալյանի հետ ստեղծում էինք OncoDaily-ին, համոզված էինք, որ լավ բան էինք անում, բայց չէինք էլ կարող պատկերացնել, որ մի քանի ամսում այն դառնալու է ուռուցքաբանության ոլորտի աշխարհի առաջատար մեդիա պլատֆորմ։

Այս ամենը մի հրաշալի թիմի աշխատանքի արդյունք է, և դեռ ամեն ինչ առջևում է։

Իսկ միջոցառման համար ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմկոմիտեին և նրա համանախագահ և իմ լավ ընկեր, հանրահայտ ուռուցքաբան Ելենա Ջանջիղյանին (ԱՄՆ), Yvonne մրցանակի ընտրական կոմիտեին և համանախագահներ, աշխարհահռչակ ուռուցքաբաններ Լիլիան Սյուին (Կանադա) և Ջուզեպպե Կուրիլիանոյին (Իտալիա), հայտնի բարերար և հրաշալի հայ Ջեք Յուրեջյանին (ԱՄՆ) և նրա ընտանիքին, հիանալի Agenus-ի թիմին և նրա ղեկավար, Մեծ հայ և իմ թանկագին բարեկամ Գարո Արմենին ու իր թիմին, և իհարկե, OncoDaily-ի ամբողջ ընտանքին (թե աշխատակիցներին և թե բարեկամներին), որ այդ օրը տեղում` Չիկագոյում, ինչպես նաև սփռված աշխարհի տարբեր կետերում, գիշեր ու ցերեկ, 24/7 ռեժիմով կատարեցին և կատարում են իրենց կարևորագույն առաքելությունը, այն է` լինել ուռուցքաբանության ձայնը բոլորի համար ամբողջ աշխարհում»։

 

Անցյալ ուրբաթ, մայիսի 31-ին Չիկագոյում տեղի ունեցավ OncoDaily երեկույթը եւ Yvonne մրցանակաբաշխությունը։ 1000-ից ավելի մասնակիցներ էին գրանցվել մասնակցելու այս կարեւոր միջոցառմանը` ուռուցաբաններ ողջ աշխարհից, միությունների եւ քաղցկեղի կենտրոնների ղեկավարներ, պացիենտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆարմ ինդուստրիայի առաջատար դեմքեր, եւ բոլորը մեկ հարկի տակ։

Այս միջոցառումը չափազանց կարեւոր էր մեր` OncoDaily-ի թիմի համար, եւ ցույց էր տալիս համաշխարհային մասնագիտական համայնքի վերաբերմունքը մեր կատարած աշխատանքի նկատմամբ։

Այդ օրը նաեւ ներկայացվեց նոր լույս տեսած OncoDaily Magazine-ը, որ հազարավոր օրինակներով տարածվեց ողջ աշխարհով, ինչպես նաեւ OncoDaily Medical Journal գիտական պարբերականը, որ մոտակա տարիներին, անկասկած, դառնալու է աշխարհի առաջատար գիտական պարբերականներից մեկը։

Իսկ Yvonne մրցանակը, վստահ կարող եմ ասել, որ ջերմ ընդունելության արժանացավ միջազգային մասնագիտական համայնքի կողմից, մրցանակին արժանացան հայտնի երիտասարդ ուռուցքաբաններ ողջ աշխարհից, իսկ ընտրող կոմիտեն կազմված էր ուռուցքաբանության լեգենդար անհատներից եւ առաջնորդներից։ Չեմ կասկածում, որ այն դառնալու է ուռուցքաբանության աշխարհի Օսկարը 🙂

1 տարի առաջ, երբ Samvel Chakhalyan -ի հետ ստեղծում էինք OncoDaily-ին, համոզված էինք, որ լավ բան էինք անում, բայց չէինք էլ կարող պատկերացնել, որ մի քանի ամսում այն դառնալու է ուռուցքաբանության ոլորտի աշխարհի առաջատար մեդիա պլատֆորմ։
Այս ամենը մի հրաշալի թիմի աշխատանքի արդյունք է, եւ դեռ ամեն ինչ առջեւում է։

Իսկ միջոցառման համար ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմկոմիտեին եւ նրա համանախագահ եւ իմ լավ ընկեր, հանրահայտ ուռուցքաբան Ելենա Ջանջիղյանին (ԱՄՆ), Yvonne մրցանակի ընտրական կոմիտեին եւ համանախագահներ, աշխարհահռչակ ուռուցքաբաններ Լիլիան Սյուին (Կանադա) եւ Ջուզեպպե Կուրիլիանոյին (Իտալիա), հայտնի բարերար եւ հրաշալի հայ Ջեք Յուրեջյանին (ԱՄՆ) եւ նրա ընտանիքին, հիանալի Agenus-ի թիմին եւ նրա ղեկավար, Մեծ հայ եւ իմ թանկագին բարեկամ Գարո Արմենին ու իր թիմին, եւ իհարկե, OncoDaily-ի ամբողջ ընտանքին (թե աշխատակիցներին եւ թե բարեկամներին), որ այդ օրը տեղում` Չիկագոյում, ինչպես նաեւ սփռված աշխարհի տարբեր կետերում, գիշեր ու ցերեկ, 24/7 ռեժիմով կատարեցին եւ կատարում են իրենց կարեւորագույն առաքելությունը, այն է` լինել ուռուցքաբանության ձայնը բոլորի համար ամբողջ աշխարհում։ OncoDaily Team, you are the BEST 🤩

Posted by Геворг Тамамян on Saturday, June 8, 2024

 

Տեսանյութեր

Լրահոս