
Կաղամբով ու պղպեղով աղցան

Բաղադրիչները՝
- 150 գ կաղամբ
- 1 հատ քաղցր պղպեղ
- 1 հատ գազար
- 1 գլուխ սոխ
- 30 գ շաքարավազ
- 2 թ.գ. կիտրոնի հյութ
- 1 փունջ հազարի տերև
- 4 թ.գ. ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
Կաղամբն ու գլուխ սոխը բարակ տաշեղների ձևով կտրատեք, աղ արեք ու ձեռքերով լավ տրորեք: 20 րոպեով տեղադրեք սառնարանում:
Գազարը քերիչով անցկացրեք: Քաղցր պղպեղը կիսեք, սերմերը հեռացրեք, պտղամիսը տաշեղների ձևով կտրատեք:
Բանջարեղենը խառնեք, ավելացրեք շաքարավազը, կիտրոնի հյութն ու ձեթը, խառնեք: Աղցանը 1 ժամով տեղադրեք սառնարանում:
Մատուցելիս աղցանը լցրեք հազարի տերևների վրա: