
Անանասը փափուկ խմորի մեջ

Բաղադրիչները՝
- 1 հատ անանաս
Փափուկ խմորի համար
- 1/2 բաժակ ցորենի ալյուր
- 1/2 բաժակ բաց գույնի գարեջուր
- 2 հատ ձու
- 2 ճ.գ. կարագ
- 1 բաժակ բուսական ձեթ
- 4 ճ.գ. հատապտղային մրգահյութ
- 1 ճ.գ. շաքարավազ
- 1/2 թ.գ. աղ
Պատրաստման եղանակը
Անանասը օղակաձև կտրատեք, կենտրոնական մասը՝ խոռոչը, հեռացրեք:
Հալած կարագը խառնեք ձվի դեղնուցների, 1 ճ.գ. գարեջրի, շաքարավազի, աղի, ալյուրի հետ, խառնեք մինչև միատարր զանգված ստանալը, աստիճանաբար ավելացրեք մնացած գարեջուրը և հարած սպիտակուցները:
Անանասի օղակները թաթախեք խմորի մեջ ու ձեթի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Անանասները մատուցեք հատապտղային մրգահյութի հետ մեկտեղ: