Բաժիններ՝

Շուրջ 199 միլիոն դրամ՝ Երևանի բալետային փառատոնի կազմակերպման համար

Երևանի քաղաքապետարանը նախօրեին 198 միլիոն 897.000 դրամով գնել է «Երևանի բալետային փառատոն» մշակութային միջոցառումների կազմակերպման տեխնիկական ապահովման ծառայություններ: Փառատոնը կիրականացվի «YEREVANCLASSICFEST» -ի շրջանակում:

Գնումը կատարվել է ոչ մրցակցային՝ մեկ անձ ընթացակարգով, իսկ մատակարարը պետգնումներում ակտիվ «ԲՐԻԴՋ» ՍՊԸ -ն է: Այս ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել քաղաքապետարանը՝ հիմնականում մեկ անձ գնման ընթացակարգով: Պատվիրատուների շարքում են եղել նաև Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը, Հանրային Հեռուստաընկերությունը, վարչապետի աշխատակազմը:

ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասը 2022 թվականից պատկանում է Նարեկ Չախոյանին, ու հենց այս թվականից էլ սկսվել է ընկերության ակտիվությունը պետգնումներում:

Միայն 2023 թվականին ընկերությունը կնքել է 6 խոշոր պայմանագիր, որոնցից 5-ը՝ Երևանի քաղաքապետարանի հետ՝ հիմնականում մեկ անձ ընթացակարգով.

Կարդացեք նաև

«Օպերա բաց երկնքի տակ» ծրագրի շրջանակում մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունները, օրինակ, արժեցել են 194 միլիոն 954.700 դրամ,

«Սիմֆոնիկ Երևան» խորագրով դասական երաժշտության համերգային ծրագրի շրջանակում մշակութային միջոցառումների կազմակերպման /տեխնիկական ապահովում/ ծառայությունը՝ 31 միլիոն 520.000 դրամ:

 

Տեսանյութեր

Լրահոս