Բաժիններ՝

Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր

ՌԴ իշխանությունները հայտնել են, որ 1 կին զոհվել է, ևս 2 հոգի՝ վիրավորվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վալույսկի շրջանի Նովոպետրովկա գյուղում ավտոմեքենայի վրա անօդաչուի գրոհի հետևանքով: Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Ուկրաինայի զինված ուժերը հերթական ահաբեկչական հարվածն են հասցրել: Կամիկաձե անօդաչու թռչող սարքը գրոհել է Վալույսկի քաղաքային շրջանի Նովոպետրովկա գյուղից դուրս եկող ավտոմեքենայի վրա: Գրոհի պահին այնտեղ է գտնվել երեք հոգուց բաղկացած մի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց մեծահասակ դուստրը։ Տեղի է ունեցել ամենասարսափելին՝ մահացել է դուստրը: Ստացած վերքերից նա տեղում մահացել է` մինչև շտապ օգնության բրիգադի հասնելը», – գրել է Գլադկովն իր Telegram ալիքում։

Նա հավելել է, որ տուժած տղամարդն ստացել է բազմաթիվ բեկորային վերքեր ու ոտքերի կոտրվածք, իսկ նրա կինը՝ դեմքի և կրծքավանդակի բազմաթիվ բեկորային վերքեր։

Միջազգայնորեն չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում նույնպես հայտնել են Ուկրաինայի կողմից գնդակոծությունների մասին։ Ըստ պաշտպանության նախարար Նատալիա Պաշչենկոյի՝ նախնական տվյալներով 20 մարդ, այդ թվում՝ 8-ամյա երեխա է վիրավորվել Լուգանսկի գնդակոծության հետևանքով։ Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս