Բաժիններ՝

Սլովենիա-Հայաստան. ազգային ընտրանին վերջին մարզումն է անցկացրել ընկերական խաղից առաջ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը վերջին մարզումն է անցկացրել Սլովենիայի դեմ ընկերական խաղից առաջ:

Սլովենիա մայրաքաղաք Լյուբլյանայում ընկերական խաղը կկայանա հունիսի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցավայր է մեկնել 25 ֆուտբոլիստով:

Սլովենիայի ընտրանու համար սա Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու փուլ է, իսկ Հայաստանի ազգային թիմը պատրաստվում է սեպտեմբերին մեկնարկող Ազգերի լիգային:

Ալեքսանդր Պետրակովի թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 7-ին` Երևանում հյուրընկալելով Ղազախստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս