Բաժիններ՝

Բողոքող ֆերմերներն արգելափակել են երթևեկությունը Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանի մոտ

Իսպանացի և ֆրանսիացի ֆերմերները բողոքի ցույցեր են կազմակերպել, որոնք երկու երկրների սահմանի մոտ գտնվող որոշ հատվածներում հանգեցրել են երթևեկության փակման: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կատալոնիայի ճանապարհային երթևեկության վարչությունը:

Ցույցերը կազմակերպել են Կատալոնիայի և Ֆրանսիայի մի քանի ասոցիացիաներ։ Նրանք պահանջում են ավելի լավ վերաբերմունք եվրոպական գյուղատնտեսության հատվածի նկատմամբ երրորդ երկրների կողմից մրցակցության ֆոնին, ինչպես նաև խնդրում են աշխատանքի համար վառելիքի հարկերի իջեցում:

Ակցիաներն սկսվել են տեղական ժամանակով ժամը 10:00-ին և պետք է տևեն 24 ժամ:

Ավելի վաղ Եվրամիության տարբեր երկրներում տեղի են ունեցել ֆերմերների խոշոր ցույցեր։ Մասնավորապես, դրանք կազմակերպվել են Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում և ԵՄ այլ պետություններում։

Ֆերմերները ցանկանում էին ուշադրություն հրավիրել դժվարին իրավիճակի վրա, որի մեջ հայտնվել է տվյալ ոլորտը, ինչպես նաև դեմ են արտահայտվել եվրոպական գյուղատնտեսական «կանաչ» քաղաքականությանը։ Հանրահավաքների ժամանակ ֆերմերները տրակտորներով փակել են խոշոր մայրուղիները և արգելափակել մուտքը դեպի որոշ նավահանգիստներ: Որոշ դեպքերում բողոքի ակցիաների մասնակիցները բախումներ են ունեցել ոստիկանների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս