
Սերգեյ Մ.-ն հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 52-ամյա Սերգեյ Մ.-ն:
Նա 2022 թ. օգոստոսի 3-ից Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: