
«Փյունիկ»-ը՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն

Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրում որոշվեց 2023-2024 թվականների մրցաշրջանի երկրի չեմպիոնը:
Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Փյունիկ»-ը հյուրընկալվեց «Շիրակ»-ին: Արտակ Դաշյանի միակ գոլը 54-րդ րոպեին հաղթական եղավ իր թիմի համար․ «Փյունիկ»-ը հաղթեց նվազագույն հաշվով և հավաքելով 82 միավոր՝ հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
Նույն ժամին «Նոա»-ն մրցեց «Վեստ Արմենիա»-ի հետ: Այս խաղն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ «Նոա»-ի: «Նոա»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է։