Մակրոնին հարցրեցի՝ Ռուսաստանը էլ չկա, դուրս է գալիս, եթե վաղն Ադրբեջանը կամ Թուրքիան մտնի Հայաստան, ո՞վ է կոնկրետ, գետնի վրա պաշտպանելու Հայաստանին. Պատասխան չկար. Մուրադ Փափազյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Երբ 2022 թվականի հուլիսի 13-ին ինձ Նիկոլ Փաշինյանի հրահանգով արգելեցին Հայաստան մուտք գործել, իսկ հետո հունվարին դատարանի որոշումով ինձ թույլատրվեց մուտք գործել, դա նշանակում է, որ Արդարադատությունը Հայաստանում կարող է անկախ լինել։ Իմ հարցով ԱԱԾ կողմից չբողոքարկվեց որոշումը, բայց ԱԱԾ-նՆիդեռլանդների Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի, մյուսների հարցով բողոքարկեցՎարչական դատարանի որոշումը և Հայաստան մուտքի արգելքը չհանվեց։

Կարդացեք նաև

Ընթերցողին հիշեցնենք, որ 2022թ. հուլիսին Մուրադ Փափազյանին արգելվել էր մուտք գործել Հայաստան, նա ՀՀ-ում ճանաչվել էր անցանկալի անձ։ Երևան ժամանելուց հետո ոստիկանությունը նրան ուղեկցել էր դեպի վերադարձի օդանավ։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն ավելի ուշ պարզաբանել էր, թե ինչ հիմքով է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը։ Ոչ միայն նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը ՀՀ արգելվել է»։

2023թ. փետրվարին ՀՅԴ Փարիզի գրասենյակը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը, ՄուրադՓափազյանըև«Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը թեժ զրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ, երբ Փաշինյանը Փարիզում ներկա էր գտնվում Միսաք Մանուշյանի և նրա կնոջ վերահուղարկավորության արարողությանը։ Հանդիպումըկազմակերպել էր Էմանուել Մակրոնը, զրույցը տեղի էր ունեցել Մակրոնի ներկայությամբ` Ելիսեյան պալատում կազմակերպված ընթրիքի ավարտին։

Ըստ ՀՅԴ Փարիզի գրասենյակի՝ Մակրոնը բարձր է գնահատել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի կատարած աշխատանքը ի նպաստ Հայաստանի։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ են ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումները, եթե նույնիսկ տարաձայնություններ կան։

«Փափազյանը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակված Հայաստան մուտք գործելու իրավունքի արգելքի փաստը (այն, ի վերջո, վերացվել է)։ Մուրադ Փափազյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին այս խորապես ոչ ժողովրդավարական և պառակտող որոշումը կայացնելու համար։ Ժողովրդավարության այս դասից Նիկոլ Փաշինյանը բարկացել է և քննադատել Մուրադ Փափազյանին՝ Ֆրանսիայի նախագահի առջև այս թեման քննարկելու համար»,-ասված էր ՀՅԴ Փարիզի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Մուրադ Փափազյանը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն է այդ նախաձեռնության հեղինակը։ Այդ պատասխանից Փաշինյանն ավելի է զայրացել և ասել է, որ Փափազյանի մուտքը Հայաստան արգելել է այն պատճառով, որ վերջինս 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում ցույց է կազմակերպել իր դեմ։Զրույցի ավարտին Է. Մակրոնը առանձնացել է Փաշինյանի հետ, ինչից հետո Փաշինյանը Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու նրա իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։

• Նիկոլ Փաշինյանը Մակրոնի ներկայությամբ ինձ հետ հանդիպման ընթացքում ասաց, որ արգելքի պատճառն իր դեմ ցույց կազմակերպելն է: Իհարկե,ես չեմ կազմակերպել, սակայն, անգամ եթե ինքս կազմակերպած էլ լինեի՝ ժողովրդավարական երկրում ցույցեր անցկացնելու իրավունք ունեն բոլորը։ Իրական պատճառն այն է, որ ես ընդդիմացել եմ իրեն, և ինքը դա չի ընդունում։

• Սեղանի վրա դրված է իշխանություն-սփյուռք հարաբերությունները: Սփյուռքի համար պետականությունն ամենաբարձր արժեքն է, մեր առաքելությունն է՝ պաշտպանել և հզորացնել պետականությունը։

• 2009-ի հոկտեմբերին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եկավ Փարիզ, ես ինքս ցույց կազմակերպեցի իր դեմ, բայց Սերժ Սարգսյանը չարգելեց իմ մուտքը Հայաստան, որովհետև հասկանում էր, որ սփյուռքը պետք է իր խոսքն ասի և երբեք չպետք է ենթարկվի Հայաստանին։

• Սփյուռքը ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի օրոք չի ենթարկվել Հայաստանին, չի ենթարկվելու նաև Նիկոլ Փաշինյանի օրոք: Սփյուռքիիմաստն այն է, որ արտերկրում կարողանա զորակցել, աջակցել Արցախի, Հայաստանի ժողովրդի խնդիրներին, անվտանգությանը, չպետք է ենթարկվի Հայաստանի իշխանություններին, մենք պետք է պահենք մեր անկախությունը, և դրանում է մեր և թուրքական սփյուռքի տարբերությունը: Սփյուռքն այդ երկրներում աշխատում է՝ որպես տեղացի, և սրտով ու խելքով՝ հանուն հայրենիքի:

• Սփյուռքի իմաստն այն է, որ պետք է զորակցի Հայաստանին նաև Արցախի հարցում։ Մենք Ֆրանսիայում ֆրանսիացի ենք և իբրև ֆրանսիացի ենք զորակցում Հայաստանին։ Մենք Ֆրանսիայում 0-ի վերածեցինք թուրքական և ադրբեջանական լոբբինգը։ Պետք չէ մտածել, որ որևէ իշխանություն, օրինակ, Զարեհ Սինանյանի միջոցով կարող է ձեռք բարձրացնել սփյուռքի վրա՝ նաև զուգահեռաբար այլ կազմակերպություններ ստեղծելով, ընդհակառակը, պետք է օգտվեն սփյուռքի աշխատանքներից։

• Ի՞նչ կշահի Հայաստանը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններինման արգելքներով, խոչընդոտներով։

• Ֆրանսիայում այդ հանդիպման ընթացքում Փաշինյանը լավ չներկայացավ Մակրոնի առջև, խոսակցությունը թեժ էր, և ես չէի ցանկանա, որ այդ խոսակցությունը Մակրոնի ներկայությամբ լիներ։ Տարիների մեր աշխատանքի շնորհիվ է հաջողվել հայ-ֆրանսիական լավ հարաբերությունները։ Մակրոնն է միջազգային հարթակներում Հայաստանի շահերի պաշտպանը։ Իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանն իրենց չի պատկանում, այլ Հայաստանի ժողովրդին և ամբողջ հայ ազգին է պատկանում։ Միայն մեկ ազգ-մեկ ժողովուրդ հասկացությունը կարող է մեզ փրկել։ Աշխարհում Հայաստանը ներկա կլինի, եթե Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ճիշտ ընթանան, միայն այդ դեպքում Հայաստանը զորավոր կլինի:Այսօր Հայաստանը, ցավոք, զորավոր չի։

• 2018-ի հեղափոխությանժամանակՍփյուռքում ևս 80-85 տոկոսը Փաշինյանին համակիր էր, բայց այսօր վիճակն այլ է։ Կան Փաշինյանին որոշ սատարողներ, բայց Սփյուռքի կարևոր հատվածը Փաշինյանի դեմ է, պահանջում է նրա հրաժարականը, նա կորցրել է իր հեղինակությունը, իր ժողովրդավարությունըՍփյուռքում: Բայց շատավելի կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը հասկանա, որ այդ հրաժարականը կարևոր է Հայաստանի անվտանգության համար։

• Սփյուռքն իր հայրենասիրությամբ է մասնակցում, սփյուռքը պայքարում է հայ մնալու համար։

• Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, որ վտանգի առջև է կանգնած, որ Հայաստանում կարող է լինել այն, ինչ եղավ Արցախում։ Հայաստանի ժողովուրդը պետք է իր քայլն անի՝ փոփոխությունների համար:

• Ալիևի համար Հայաստանն Արևմտյան Ադրբեջանն է, և վաղը պահանջ է դնելուՍյունիքը և այլ տարածքներ հանձնելու մասին, ուրեմն Փաշինյանը պետք է հանձնվի՞, պետք է զիջի՞՝ տրվելով Ալիևի այդ շանտաժին՝ կամ հանձնում ես տարածքները, կամ՝ պատերազմ:

• Հայաստանը պետք է ահազանգի միջազգային հանրությանը, որ Ալիևը շանտաժ է անում ու պահանջներ է ներկայացնում Հայաստանին: Հայաստանը Սփյուռքի հետ պետք է աղմուկ բարձրացնի միջազգային ասպարեզում:

• Պետք է միասնական մերժել զիջողական քաղաքականությունը, որը վերջ չունի, Հայաստանի ժողովրդի իրավունքները պետք է հարգվեն, Հայաստանի ժողովուրդն այսօր լուրջ վտանգի տակ է։

• Ծիծաղելի է Տավուշի ժողովրդին առաջարկել ադրբեջանցիներից եկող վտանգից պաշտպանվելու համար ծառեր տնկել. դա երկրի վարչապետի պատասխան չէ։ Նման ձևով ժողովրդի վրա ծիծաղելն անթույլատրելի է: Պետք չէ Հայաստանը և հայ ժողովրդին ծնկի բերել թուրքի առաջ։ Հայ ժողովուրդն արժանի է այլ իշխանությունների, որ նաև սփյուռքի հետ միասին ուժ ներկայացնեն Հայաստանի համար։ Այնինչ այսօր ճիշտ հակառակն է տեղի ունենում:

Հիշեցնենք ընթերցողին, որ երբ կիրանցեցիները Փաշինյանին ներկայացրել էին անվտանգային իրենց խնդիրները, որ դպրոցը թիրախավորվելու է ադրբեջանցիների կողմից, խորհուրդ էր տվել ծառ տնկել, որ ադրբեջանցիները չերևան:

• Իսրայելը ոչ միայն չի հրաժարվում Հոլոքստից, պնդում է, որ բոլորը պետք է ճանաչեն հրեական Հոլոքոստը,պաշտպանում է իր հիշողությունը, իր անվտանգությունը, իր արժեքները, մինչդեռ Հայաստանի իշխանությունը պատրաստ է մոռանալ, ուրանալ Ցեղասպանության զոհերին, պատմական հիշողությունը և զիջել։ Չեն հասկանում, որ իրենք առաջինը պետք է պաշտպանեն մեր ազգային արժեքները, սիմվոլները, Ցեղասպանության պահանջները…

• Ֆրանսիայում չեն հասկանում Հայաստանի այս իշխանությունների քայլերը՝ Ցեղասպանության ուրացման ուղղությամբ…

• Սահմանազատման և սահմանագծման հարցն այլ անկյունից պետք է դիտարկել, որպես մի ամբողջական փաթեթ, ոչ թե առանձին առանձին տարածքներումհատվածներ՝ գյուղեր, այլ տարածքներ զիջելով: Պետք է հաշվի առնել այդ տարածքներում ապրող ժողովրդի անվտանգությունը։ Այսօր եթե զիջում են Ադրբեջանին, չի նշանակում, որ վաղն Ադրբեջանն էլ մեզ է զիջելու։

• Հայաստանը բոլոր ռազմագերիներին հանձնեց, Ադրբեջանը նույնը չարեց։

• Ալմա Աթայի հռչակագիրնինչո՞ւ բերեցին բանակցային սեղանի վրա դրեցին։ Ֆրանսիան մեծ շահեր չունի այս հարցում, բայց ունի խնդիրներ։ Ֆրանսիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ շատ-շատ վատ են, Ֆրանսիան Ադրբեջանից գազ կամ նավթ չի գնում, ինչպես դա անում է Եվրոպան: Ֆրանսիան միշտ պաշտպանել է Հայաստանի և հայության շահերը, անգամ այն դեպքում, երբ Հայաստանի ղեկավարությունը թույլ է պաշտպանել իր շահերը։ Ֆրանսիան միշտ կանգնած է Հայաստանի կողքին, ոչ իշխանության, այլ հենց ժողովրդի, և Ֆրանսիայի հայ համայնքը միշտ ճնշում է գործադրում:

• Ֆրանսիայի համար կարևոր է, որ Հայաստանի ղեկավարությունը պաշտպանի իր երկրի և ժողովրդի շահերը։ Ֆրանսիայի համար շատ դժվար է պաշտպանել այն, ինչը Հայաստանի ղեկավարությունը չի պաշտպանում։ Ֆրանսիան չհասկացավ, թե ինչո՞ւ Հայաստանն այդքան արագ լքեց Արցախը… Եվ նույնիսկ, երբ տեղի ունեցան սեպտեմբերյան այդ դժբախտ դեպքերը, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարն ուղղակի գրավոր հայտարարություն արեց՝ ասելով, որ պետք է հարգել Արցախի ժողովրդի վերադարձի հարցն ապահով կոնտեքստի մեջ: Շատ կարևոր է, որ Ֆրանսիայի պես երկիրը սեղանի վրա է պահում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը՝ ոչ Ադրբեջանի ձեռքի տակ:

• Ֆրանսիայի կառավարության համար շատ դժվար է պաշտպանել մի հարց, որը Հայաստանի իշխանությունը չի պաշտպանում: Ֆրանսիայի համար դժվար է պաշտպանել անկախ Արցախը, կամ մտածել Արցախի անկախության ճանաչման մասին, երբ Հայաստանի իշխանությունը չի ճանաչում:

• Երբ մենք 2023թ. հանդիպեցինք Մակրոնի հետ, նա ինձ ասաց՝ չեմ հասկանում՝ դուք ինձ վրա ճնշում եք գործադրում, որպեսզի ես աշխատանք տանեմ ռազմագերիներին ազատելու հարցով, բայց մենք մի պահ հաջողեցինք, իսկ երբ վերադարձան Հայաստան, բանտարկվեցին, ինչո՞ւ: Պատասխանեցի, որ այդ հարցն ինձ չպետք է տալ, Հայաստանի ղեկավարին է պետք հարցնել: Ֆրանսիան չի կարող Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել… պետք է Հայաստանի ղեկավարությունը հայամետ, հայկական շահերն առաջ մղող քաղաքականություն վարի։

• Չնայած Ադրբեջանի հետ հարաբերություններին, Ֆրանսիան Հայաստանին զենք վաճառեց, նույնիսկ պատրաստ է ավելի հեռուն գնալ համագործակցության առումով:

• Ադրբեջանը նույնիսկ մի քանի անգամ կոչ արեց միջազգային հանրությանը, որպեսզի Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից, Ալիևն ասում էր, որ Ֆրանսիան օբյեկտիվ չէ, հայամետ է իր դիրքորոշումներում: Ալիևը պահանջում էր, որպեսզի Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում իր տեղը զիջի Եվրոմիությանը: Ֆրանսիայի պրոհայկական քաղաքականությունը խանգարում էր Ադրբեջանին:

• Ինչո՞ւ մենք այսօր ռազմագերիներ ունենք Ադրբեջանում, որովհետև Հայաստանի իշխանությունն ադրբեջանցի ռազմագերիներին ազատ արձակեց, ոչ թե փոխանակեց հայ ռազմագերիների հետ:

• Արևմտյան քաղաքականությունը կարող է Հարավային Կովկասում լիազորել Թուրքիային և առաջնորդություն տալ (ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է Հարավային Կովկասում Թուրքիայի առաջնորդության մասին,-հեղ.), այնինչ պետք է հաշվարկել նման դիվանագիտության ռիսկերը։

• Հայաստանում լուրջ սխալ է հակառուսական քաղաքականություն վարելը, դա նշանակում է, որ վտանգվում է հայ ժողովրդի անվտանգությունը։ Ես քանիցս հայտարարել եմ, որ Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը սխալ է: Ես ինքս ծնվել եմ Ֆրանսիայում, ուսանել եմ Ֆրանսիայում, ես ֆրանսիացի եմ, այսինքն՝ չեմ կարող պրոռուս լինել, և առհասարակ կապ չունի՝ պրոռուսական ես, թե հակառուսական ես, երբ դու երկիր ես ղեկավարում՝ քո առաջնահերթությունը քո երկրի, քո ժողովրդի անվտանգությունն է: Եվ հակառուսական քաղաքականություն հաստատելով Հայաստանի մեջ՝ նշանակում է դու վտանգում ես քո ժողովրդի անվտանգությունը: Երբ հետևում ես աշխարհաքաղաքականությանը, իսկ դու շրջապատված ես թշնամիներով, որոնք չեն ցանկանում քեզ հետ խաղաղություն կնքել, Ադրբեջանը և Թուրքիան քեզ հետ խաղաղություն չեն ուզում, ուզում են Հայաստանը ենթարկեցնել իրենց, ուրեմն պետք է հակակշիռ ունենալ: Այո, պետք է Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց երեկվա բարեկամիդ չպետք է այսօր թշնամի դարձնես, ինչպես արեցին Ռուսաստանի հետ:

• Ես Մակրոնի հետ բավականաչափ խոսել եմ այդ մասին. ասացի՝ լավ, Ռուսաստանն էլ չկա, եթե վաղնԱդրբեջանը կամ Թուրքիան մտնի Հայաստան, ո՞վ է կոնկրետ, գետնի վրա պաշտպանելու Հայաստանին: Պատասխան, անշուշտ, չկար: Հայաստանի այն բոլոր քայլերը, որոնք արվեցին իրենց կառավարման այս 6 տարիների ընթացքում, շատ վտանգավոր են:

• Ադրբեջանը և Թուրքիան ոչ թե ուզում են նորմալ հարաբերություններ Հայաստանի հետ, այլ ուզում են ենթարկեցնել Հայաստանին։

• Արևմուտքի աջակցությունը սահմաններ ունի:

• Պետք չէ երեկվա բարեկամին թշնամի դարձնել. Ռուսաստանին վերածեցին թշնամու, ինչը սխալ է։ Քաղաքականության և դիվանագիտության մեջ առաջնահերթությունը պետք է տրվի ժողովրդի անվտանգությանը, եթե, իհարկե,տվյալ երկրի ղեկավարությունն այլ նպատակներ չունի։

• ՀՀ իշխանությունների կողմից այս 6 տարվա ընթացքում կատարված քայլերը շատ վտանգավոր են Հայաստանի ժողովրդի համար։

• Չեմ կարծում, որ Հայաստանին ԵՄ կթողնեն, որովհետև այդ 27 երկրների տնտեսական մակարդակն արդեն իսկ շատ խնդիրներ է ստեղծում, հիմա,ընդհակառակը, մտածում են նվազեցնելԵՄ երկրների թիվը։

• ՆԱՏՕ մեզ ոչ ոք չի թողնի. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գործընկերն է Թուրքիան, որը թույլ չի տա, որ Հայաստանը լինի ՆԱՏՕ-ի անդամ:

– Արևմուտքը Ռուսաստանին Հարավային Կովկասից հանելու համար Հայաստանին որպես գործի՞ք է օգտագործում: Եվ Փաշինյանը որոշել է իր իշխանությունը պահելու համար Հայաստանը դարձնել գործիք Արևմուտքի ձեռքին՝ Ռուսաստանի դեմ:

– Հարցնո՞ւմ եք: Դուք պատասխանեք այդ հարցին: Որոշ երկրներ այլ երկրներին սեփական շահերն են պարտադրում, ստիպում այս կամ այն քաղաքականությունն իրականացնել։ Ես միամիտ չեմ և գիտեմ՝ ինչպես է սկսել 2018-ի շարժումը։ Հայ ժողովուրդը շատ թանկ վճարեց, և որևէ երկիր, այդ թվում՝ որևէ եվրոպական պետություն չեկավ և չկանգնեցրեց 2020թ. 44-օրյա պատերազմը: Շահերն են պարտադրում որևէ երկրի քաղաքականությունը, ոչ թե նախընտրությունները, նույնիսկ, եթե քո սիրած քաղաքականությունը չէ, դու պետք է ապահովես քո երկրի, քո ժողովրդի անվտանգությունը, քո երկրի շահերով առաջնորդվես:

• Ո՞վ կշահի, եթե Ռուսաստանը հետ քաշվի Հայաստանից: Կշահեն Ադրբեջանը և Թուրքիան: Հայաստանի ժողովուրդը չի շահի, եթե Ռուսաստանը դուրս գա Հայաստանից:

• 44-օրյա պատերազմի ընթացքում ո՞վ աջակցեց Հայաստանին, մեկը քաջություն չունեցավ, բոլորը դավաճանեցին, որևէ մեկը մատնանգամ չշարժեց։ Բայց որևէ մեկից նեղանալու իրավունք չունենք, պետք է նեղանանք Հայաստանի իշխանություններից։

• Երբ 2020թ. նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ ամփոփեցինք, նա ինձ հարց ուղղեց, ասաց՝ բացատրի ինձ՝ ի՞նչ արեցիք, ինչպե՞ս տեղի ունեցավ 44-օրյա այդ պատերազմը: Ես լաց եղա, իմ լացս եկավ… Ասացի, որ բոլորը մեզ դավաճանեցին: Ասացի՝ չեղավ մեկ երկիր անգամ, որ այդ քաջությունն ունենար, գնար և կանգնեցներ այդ խենթությունը… Մեկդ այդ քաջությունը չունեցավ: Իր աչքերի մեջ նայելով՝ ասացի. «Պարոն նախագահ, Ֆրանսիան էլ չարեց դա»: Մակրոնն ինձ պատասխանեց. «Մտածեցինք՝ ինչպես կարող էինք անել, բայց կարելի չէր», երազելն ու կարելին (հնարավորը,-հեղ.) տարբեր բաներ են:

• Չպետք է կարծենք, որ ուզելով՝ կարող ենք փոխել մեր դաշնակիցներին, էժան քարոզչությամբ չպետք է խաբենք մեր ժողովրդին:

• Կան երկրներ, որոնք Կովկասը որպես բիզնեսի տարածք են դիտում: Տոյվո Կլաարը հայտարարեց Թուրքիայի ներկայության մասին, որ պետք է նորմալ հարաբերություններ ունենա Հայաստանը Թուրքիայի հետ, և Թուրքիան կարող է այս տարածաշրջանում դերակատարություն ունենալ։ Թուրքիան ուզում է տնտեսապես իշխել Հայաստանում, իսկ ով իշխում է տնտեսապես, նա էլ իշխում է նաև քաղաքականապես։

• 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ասել եմ, որ Հայաստանի իշխանություններն իրենց այս քաղաքականությամբ դեպի այդ ռիսկերն են տանում։

• Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյաննամենուր փորձել է պառակտել սփյուռքը, բայց միևնույն է, չի հաջողել, ձախողվել է։

• Վիգեն Հովսեփյանի դիրքորոշումը ևս փոխվել է այս իշխանությունների նկատմամբ, Արևմտյան Ամերիկայի ՀՅԴկազմակերպությունը վերամիավորվեց, որևէ մեկը չի կարող խանգարել մեզ, մեր կազմակերպություններին։ Սփյուռքը պառակտել չի ստացվել։

• Փաշինյանի վերջին պատերազմը՝ ջարդել Եկեղեցին, չի հաջողվի, թող իզուր չփորձի։ Զորակցում եմ Բագրատ Սրբազանի առաջնորդած սրբազան շարժմանը, դա առողջ շարժում է, առողջ արժեքներով, մենք պետք է գնահատենք և ուժ տանք, պետք է կարողանանք միասնականության ուժ գտնել, դա է հայ ազգի փրկության ճանապարհը։ Պետք է այս էջը շրջել և Հայաստան-Արցախ և Սփյուռք միասնականության գաղափարը վերականգնել, դա ուժ կտա մեզ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս