Իմ ճանապարհն անգամ թուրքերը չեն փակել. մի փոքր խունտա է այստեղ գործում՝ փորերով. Բագրատ Սրբազան
Տավուշի մարզի Կիրանց համայնք տանող մուտքերը շարունակում են փակ մնալ. Կիրանցի մուտքերը հսկող ոստիկաններն ասում են՝ գյուղ մտնել կարող են միայն կիրանցեցիները։ Այս պարզաբանման համար համապատասխան որոշում է շրջանառել ՆԳՆ-ն՝ տեղեկացնելով, որ երթևեկությունը սահմանափակվել է Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ հետի հիմքով, իսկ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ ծանուցելով, որ Կիրանց համայնքում կատարվում են սահմանագծման աշխատանքներ, և ճանապարհը դեպի գյուղ ժամանակավորապես փակ է գյուղում գրանցում չունեցողների համար։
«Խանություն է դարձել սուլթանի իշխանության ներքո,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, տավուշի թեմակալ առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որի մուտքը ևս արգելում են ոստիկանները, այսպես է արձագանքում Կիրանցի մոտ ստեղծված իրավիճակին՝ շեշտելով,- Իմ դիմացը ոչ ոք չի փակել, նույնիսկ թուրքերը չեն փակել. փաստորեն, հիմա ասում են՝ իրավունք չունեք գնալ գյուղ, սրանից հետո պետք է անձնագրերով ճամփորդենք գյուղից գյուղ»։
Բագրատ Սրբազանը նշեց՝ ոստիկաններին դարձրել են գործիք։
«Բարոյապես այդ տղաների կյանքը դարձրել են չգիտեմ ինչ, թշնամի են դարձրել, որպեսզի գանք, իրենց հետ խնդիր ունենանք»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում