
Արծաթասերն ու նախանձը

Մի հույն արքա ցանկացավ իմանալ, թե ով է ավելի վատը՝ արծաթասե՞րը, թե՞ նախանձը, որովհետև երկուսն էլ ոչ ոքի բարիք չեն ցանկանում: Այդ նպատակով իր մոտ կանչեց արծաթասերին ու նախանձին և ասաց.
– Խնդրե՛ք ինձնից ինչ ուզում եք, միայն իմացեք, որ երկրորդը երկու անգամ ավելի կստանա, քան առաջինը խնդրողը:
Արծաթասերն ու նախանձը երկար վիճում էին՝ չցանկանալով առաջինը խնդրել, որպեսզի երկու անգամ ավելի ստանան: Ի վերջո արքան նախանձին ասաց, որպեսզի նա խնդրի առաջինը: Նախանձը, մերձավորի հանդեպ անբարյացկամությամբ լեցուն, չարամտորեն ասաց արքային.
– Տիրակա՛լ, հրամայի՛ր աչքս հանել:
Զարմացած արքան հարցրեց նման տարօրինակ խնդրանքի պատճառը:
Նախանձը պատասխանեց.
– Որպեսզի այնուհետև հրամայես ընկերոջս երկու աչքերը հանել:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը