Վիտամինային հավելում, որը տարեցները կարող են ընդունել ամբողջ տարին
Բրիտանացի բժիշկ Մայքլ Մոսլիի խոսքով՝ տարեց մարդիկ կարող են ամբողջ տարին վիտամին D-ի հավելումներ ընդունել։ Այս նյութն օգնում է կանխարգելել հաստ աղիքի քաղցկեղը և դեմենցիան։ Այս մասին,ըստ shantnews-ի՝ հայտնում է Daily Mail-ը։
Բժիշկը բացատրել է, որ տաք և արևոտ կլիմայական պայմաններում ապրելիս անհրաժեշտ է վիտամին D-ի հավելումների մշտական ընդունում։ Ճիշտ սնուցումը ևս օգնում է օրգանիզմում պահպանել այս նյութի օպտիմալ մակարդակը։ Յուղոտ ձուկն ու ձուն հարուստ են վիտամին D-ով։ Այնուամենայնիվ, տարիքի հետ սննդից D վիտամին կլանելու մարդու կարողությունը կարող է նվազել:
Ըստ Մոսլիի՝ վիտամինային հավելումների նպատակային ընդունումը կարող է կանխել դեմենցիայի (ձեռքբերովի ծերունական դեմենցիայի) և հաստ աղիքի քաղցկեղի զարգացումը: Այս վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկը մեծանում է տարիքի հետ։ Նշվում է, որ անվտանգ է օրական մինչև 100 մկգ (միկրոգրամ) վիտամին D ընդունելը։
Բժիշկը հավելել է, որ տարեցները չպետք է ամբողջությամբ խուսափեն արևի տակ մնալուց։ Մասնագետի խոսքով, ամռան ամիսներին կարելի է մոտ տասը րոպե անցկացնել մաքուր օդում՝ թևերը փակ կամ թեթև հագուստով։