Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի ու Խուրամ Ֆարուքի հանդիպման ժամանակ։ Նախաձեռնված նախագծերը հանրային կառավարման բարեփոխումներ են՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ թվային և խելացի փոխակերպումները համայնքի գլխավոր առաջնահերթություններից են, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարելու առկա մարտահրավերներն ու քայլել ժամանակին համընթաց:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել, ըստ համայնքի նախանշած առաջնահերթությունների, գործակցության ծրագրերը տեղափոխել գործնական փուլ:

Նշվում է, որ որպես թվայնացված կարևոր գործիք քաղաքապետ Ավինյանն առանձնացրել է վերջերս գործարկված «Ակտիվ քաղաքացի» հավելվածն ու էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ձեռքբերումը, որոնք ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական են դարձնում երևանցիներին մատուցվող ծառայությունները: Էլեկտրոնային այս ծառայություններն առավել տեղայնացնելու և ներքին մոնիթորինգի ու հետադարձ կապի մեխանիզմները ներառելու գործում ևս կարևորվել է բանկի աջակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս