Բաժիններ՝

Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով

2024թ. հունիսի 11-ին շենգենյան վիզան մեծահասակների համար կարժենա 90 եվրո, 6-12 տարեկան երեխաների համար՝ 45 եվրո, նշված է Եվրահանձնաժողովի՝ Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակված որոշման մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ այն երկրների հայտատուները, որոնք չեն համագործակցել անօրինաբար ԵՄ տարածքում գտնվող իրենց քաղաքացիների ռեադմիսիայի հարցում, վիզայի համար կվճարեն մաքսատուրք՝ 135 կամ 180 եվրո, կախված Խորհրդի որոշումից։

Տուրքը բարձրացնելու մասին որոշումն ընդունվել է դեռեւս մարտի 14-ին, բայց ուժի մեջ կմտնի ԵՄ ամսագրում հրապարակվելուց հետո 12-րդ օրը։ Մինչ այդ տուրքի գումարի բարձրացման մասին ամբողջ աշխարհում տեղեկացրել էին Սլովենիայի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունները։

Այժմ շենգենյան վիզայի արժեքը մեծահասակների համար կազմում է 80 եվրո, երեխաների համար՝ 40։ Եվրահանձնաժողովը բարձրացումը 12,5 տոկոսով բացատրել է գնաճով։

Եվրահանձնաժողովը վիզային տուրքի վերանայման անհրաժեշտությունը գնահատում է «օբյեկտիվ չափորոշիչների» հիման վրա, այդ թվում ԵՄ-ում գնաճի եւ պետծառայողների միջին աշխատավարձերի մակարդակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս