Բաժիններ՝

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։

Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում:

«Սիրելիներս, անսահման ուրախ եմ ու երջանիկ, որ հենց ես եմ ներկայացնելու Երկիրս՝ Հայաստանս, այս հեղինակավոր մրցույթում: Մաղթեք ինձ հաջողություն եզրափակչում»,-գրել է նա:

Ապրիլի 8-ին կայացել էր «Նոր Ալիք» Միջազգային մրցույթի Հայաստանի ազգային նախընտրական փուլը:

Անահիտ Հակոբյանն ու Մովսես Մովսիսյանը ընտրվել էին մրցույթի հաջորդ փուլին մասնակցելու համար, որը կայացավ այս ամիս՝ Մոսկվայում:

Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-ից 27-ը:

Հիշեցնենք, որ ազգային փուլին մասնակցել են շուրջ 30 մասնակիցներ, որոնց մի մասը ներկայանում էր հեղինակային երգերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս