Բաժիններ՝

Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակիչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ «Լադանիվայի» օգտին սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված կարճ համարին:

Նշենք, որ Հայաստանի պատվիրակ «Լադանիվան» իր «Ժակո» երգով «Եվրատեսիլի» եզրափակիչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:

Եզրափակիչում քվեարկում են «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երկրները: Քվեարկությունը կբացվի եզրափակիչի սկզբում։

Բացի այդ, քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. Միայն թե հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ ձեր բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են:

Կայքում մեկ բանկային քարտով հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ՝ առավելագույնը 20 քվե ավելացնելու հնարավորությամբ։ Սա նշանակում է, որ եթե անձը ցանկանում է 20 ձայն տալ Հայաստանի օգտին, ապա դա պետք է միանգամից անի՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20, քանի որ մեկ քարտով հնարավոր չի լինելու քվեարկել երկրորդ անգամ:

Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ հավելյալ երկրից ստացված ձայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս