
Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ:
Քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր՝ միտված քաղաքական երկխոսության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է այդ նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ։
Նշվում է, որ Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հավատարմության կարևորությունը: