![](/banners/BeFunky-design.jpg)
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/1135590.jpg)
Կոնգոյի Հանրապետությունը կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Երկրի առողջապահության նախարար Ժիլբեր Մոկոկին հայտարարել է, որ կապիկի ծաղիկի 19 դեպք է հաստատվել հինգ դեպարտամենտներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բրազավիլում։
Այս պահի դրությամբ երկրում հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել։
Կոնգոյի Հանրապետության բնակիչներին կոչ է արվել խուսափել հնարավոր վարակակիրների, կենդանիների հետ շփումներից, ինչպես նաև առանց ձեռնոցների չդիպչել որսի մսին։