![](/banners/BeFunky-design.jpg)
Վլադիկ Մ.-ն հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/Vrastan-sahman.jpg)
Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ապրիլի 22-ի գիշերը՝ ժամը 2.30-ին, սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 39-ամյա Վլադիկ Մ.-ն:
Նա ապրիլի 17-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) 2 մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: