«1915-ի իրադարձություններն» ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը մնում է Անկարայի օրակարգում
Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր անցկացվող «Մտացածին հայոց ցեղասպանությունը. հայտարարություններ և փաստեր» խորագրով գիտաժողովում իր ելույթում Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին հայտարարել է, որ «1915 թվականի իրադարձություններն» ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը դեռ մնում է օրակարգում։
«Այսօր 1915-ի իրադարձությունները նպատակաուղղված անվանում են ցեղասպանություն, սակայն դրա հետազոտությունը պատմաբանների, այլ ոչ թե քաղաքական գործիչների գործն է»,- APA գործակալության փոխանցմամբասել է նա:
Նրա խոսքով՝ 2005 թվականին Թուրքիան առաջարկել է ստեղծել այդ դեպքերն ուսումնասիրող համատեղ հանձնաժողով, բայց Հայաստանը մինչ այժմ չի պատասխանել այդ առաջարկին:
«Հակառակը, նրան հաջողվել է առաջ մղել այդ հարցը որոշ երկրների խորհրդարաններում: Այդ առաջարկը դեռ օրակարգում է», – ասել է թուրք դեսպանը:
Նա նաև հայտարարել է, թե պետք չէ մոռանալ, որ «Թուրքիան այժմ ուժեղ պետություն է բոլոր հարթակներում՝ գալիք հարյուր տարվա նպատակներով»: