«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկոլ, թուրք»… Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եկել փոքրիկ Արփիի հետ

«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկոլ, թուրք»…  ահա այս բացականչությունների ներքո այսօր Աննա Հակոբյանին դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ նա եկել էր ծաղիկներ խոնարհելու փոքրիկ Արփիի հետ, ոչ թե Մարիամի, Շուշանի կամ Աշոտի։

Ժողովուրդն արդեն օրեր շարունակ Հանրապետության տարբեր մարզերում բողոքի ընդվզման հավաքներ է անցկացնում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, և ամենևին էլ անսպասելի չէր, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նրանց ևս, մեղմ ասած՝ ուրախության բացականչություններով չէին դիմավորելու։

Ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանն իր հետ այս լարված օրերին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բերել փոքրիկ Արփիին։ Արդյո՞ք նրա/նրանց այս քայլը քաղաքական չէ, և արդյոք նրանք չեն փորձում օգտագործել իրենց իսկ երեխային, որպեսզի կարողանան հետո միջազգային «մարդասիրական» հանրությանը ցույց տալ այս կադրերն ու դիվիդենտներ ստանալ, թե ինչպիսի սթրեսի է ենթարկվում փոքրիկ Արփին ժողովրդի կողմից։ Այս ոչ մարդկային, ծնողվարական մոտեցումը սեփական երեխայի նկատմամբ, սակայն, բոլորովին այլ՝ երեխայի իրավունքների պաշտպանության խնդիր է առաջ բերում. ծնողը, որը պարտավոր է պաշտպանել իր երեխաներին, գիտակցաբար նրան մղում է նման սթրեսային իրավիճակների՝ հանուն սեփական իշխանության։

Ավելին, այս տեսանյութում լսելի է, թե ոնց է Աննա Հակոբյանը փոքրիկ Արփիին ասում, որ հիմա բոլորը հեռուստացույցով սա տեսնում են։

Բայց հաշվի առնելով 2018թ. հենց Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից ՀՀԿ-ականների ընտանիքների և նրանց երեխաների նկատմամբ ցուցաբերած գործողությունները (դագաղներ և ծաղկեպսակներ տների մոտ՝ նույնաբովանդակ բացականչյուններով), որոնց ականատես է եղել նաև միջազգային հանրությունը, ապա դժվար թե այս անմեղ բացականչությունները որևէ ազդեցություն ունենան միջազգային հանրության վրա։

 

Տեսանյութեր

Լրահոս