Հավատացեք նրանց, ովքեր իրենց կյանքը կապում են էս հողի հետ։ Քաղաքական կամք են դրևորում էս հողը պահելու համար. Հրաչյա Խաչատրյան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ ճանաչած «հանձնողականները» 3 տիպի են՝

1. Որ փող են ստանում դրա համար,

2. Որ իրանց համար մեկ ա, թե որտեղ կապրեն կամ արդեն դուրսն են կամ արդեն ունեցվածքը ծախում են, որ գնան կամ վիզան գրպանները ամեն ինչ պատրաստ ա 2 օր առաջ ցվրվելու համար,

3. Որ էս վերևի երկուսին հավատում են, պատճառները շատ տարբեր են, մեկը մեծ ախպերն ա, մեկը դասախոսը, մեկը ուղակի իրանից խելոք ա համարում էդ մարդուն և այլն։

Հավատացեք նրանց, ովքեր իրենց կյանքը կապում են էս հողի հետ։ Քաղաքական կամք են դրևորում էս հողը պահելու համար։

Հ․Գ․ Մի բան հստակեցնեմ, որ սխալ չհասկացվեմ։ Պարզապես դուրսը ապրողների մասին չի 2–րդ կետը։ Ես շատ–շատ դուրսը ապրող ընկերներ ունեմ, ովքեր ավելի շատ են ՀՀ–ի կյանքին ինտեգրված քան լիքը ստեղ ապրողներ։

Այո, սա քաղաքական դիրքորոշում ա և այդ քաղաքական դիրքորոշմանը ներգրավվածություն»։

Տեսանյութեր

Լրահոս