Տեղեկություններ կան, որ ոստիկանները կարող են ուժ կիրառել․ ինչ իրավիճակ է Կիրանցում
Տեղեկություններ կան, որ ոստիկանական ուժեր են կուտակում, պատրաստվում են ուժ կիրառել և այդպես ճանապարհը բացել, բայց գյուղացիները շարունակում են մնալ տեղում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որն այս պահին ևս Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում է։
«Մարդիկ որոշել են այստեղ գիշերել, ճանապարհը շարունակում է փակ մնալ»,- նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ մնալու են այնքան, քանի դեռ չեն ստացել իրենց հարցերի պատասխանները։ Վարդանյանը շեշտեց՝ մարդիկ պահանջում են, որ դադարեցվի միակողմանի զիջումների այդ գործընթացը, և մեկ հոգին չորոշի երկրի ճակատագիրը։