«Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Մեծամասնության պատգամավորներից մեկը հայտարարել է, թե՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի պատճառը տեղահանված արցախցիների խնդիրներն են, որոնցով զբաղված իշխանությունը աչքաթող է արել ժողովրդավարությունը: Դե, ժողովրդավարությունն էլ օգտվելով առիթից ելել ու նահանջել է:

Այս կրեատիվ միտքն արտահայտել է այն պատգամավորը, որը աչքի էր ընկել մի շարք հարազատ-բարեկամների ԱԺ-ում աշխատանքի տեղավորելու մտքի թռիչքով:

Բայց, կարծում եմ, որ բոլոր դեպքերում մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերեւում:

Առաջին հայացքից այստեղ կա «Ֆրիդոմ Հաուսի» հայտնի զեկույցի առնչությամբ «ալիբի» գտնելու փորձ: Բայց, թերեւս սխալված կլինեն նրանք, որոնք կտեսնեն լոկ «ալիբիի» ջանք:

Գործնականում, «ալիբիի» կարճաժամկետ խնդրին զուգահեռ, «ստեղծվում» է ավելի երկարաժամկետ փաստարկ՝ եթե ուզում եք Հայաստանը չարձանագրի ժողովրդավարական նահանջ, ապա որքան հնարավոր է շատ փող տվեք տեղահանված արցախցիների խնդիրները լուծելու համար: Եվ հատկանշական է, որ սա ասվում է Բրյուսելի եռակողմ հանդիպումից հետո, որովհետեւ այդ հանդիպումից Հայաստանի իշխանության ակնկալիքը՝ Արցախից տեղահանվածների խնդիրների լուծման համար, եղել է անհամեմատ ավելի մեծ ֆինանսական օժանդակությունը, քան ընդհանուր առմամբ գոյություն ունեցող մասշտաբներով օգնությունը շարունակելու հավաստիացումը:

Եթե աշխատի, իհարկե վատ չէ, դրանից կարող են շահել տեղահանված մեր հայրենակիցները, որոնց մեծամասնությունը Հայաստանում ապրում է կարիքի ու անորոշության մեջ:

Բայց, եթե չստացվի, շարունակելու է պահպանվել «ալիբին»՝ դրանից բխող հետեւանքներով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930