Հայաստանում ՌԴ-ի դերը հասկացող մարդիկ կան, և նրանցից մեկը Նիկոլ Փաշինյանն է. Լավրով
Ռուսաստանը Հայաստանի հետ դեռևս դաշնակիցներ են։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Sputnik» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում։
«Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք, մենք մեզ դաշնակից ենք համարում։ Առաջին հերթին այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Հայաստանի համար Ռուսաստանի դերը, այդ թվում է կառավարության ղեկավարը։
Նա վերջերս ելույթ էր ունենում խորհրդարանում ու ասաց, որ ՌԴ–ի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում, բայց դրանց կարևորությունը դժվար է գերագնահատել ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման գործում»,– նշեց Լավրովը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանին արագացված տեմպերով ուզում են «անջատել» ՌԴ–ից, սակայն ՀՀ–ն ամենաշատ օգուտներն է ստանում ԵԱՏՄ–ից։ ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց, որ Հայաստանի տնտեսության 35%-ը հենց դրանից է ձևավորվում։