Բաժիններ՝

Երևանում տղամարդը որդու և ընկերոջ հետ ծեծել է «Էվոկաբանկի» կառավարչին ու աշխատակցին

Երևանում ծեծի են ենթարկել «Էվոկաբանկի» մասնաճյուղերից մեկի կառավարչին ու աշխատակցին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ օրերս գլխի վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Հ․-ն։ Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Անդրանիկի փողոցի 134/8 հասցեում՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ–ի մասնաճյուղում, վիճաբանության ժամանակ:

Ոստիկանները պարզել են նաև, որ մասնաճյուղի դիմաց վիճաբանության ժամանակ հաճախորդը՝ Երևանի 50-ամյա բնակիչ Սամվել Հ․-ն, նրա որդին` 17-ամյա Մ․ Հ․-ն, և ընկերը հարվածներ են հասցրել բանկի աշխատակից Տիգրան Հ․-ի և Երևանի 32-ամյա բնակիչ Նարեկ Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Պարզվել է, որ Նարեկ Օ․-ն էլ տվյալ մասնաճյուղի կառավարիչն է։ Ոստիկանությունն անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում Սամվել Հ–ին, Մ.Հ–ին և նրանց ընկերոջը հայտնաբերելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս