
«Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից: Եթե նման դեպք է տեղի ունենում այն ժամանակ, երբ պետական մեքենան իրենց անվտանգությունն է ապահովում, ապա ինչեր են կարող կատարվել, երբ կորցնեն իշխանությունը, իսկ ամենամեծ վախն անհայտությունն է ծնում:
Այս ծեծը վախի դրսևորում է, ինչն ավելի է բարդեցնում վիճակը: Երբ հաշվեհարդար են տեսնում ձերբակալվածի հետ, ով արդեն ոստիկանների վերահսկողության տակ է, անհայտ դիմակավորված անձանց կողմից, ապա վաղը, իշխանության փոփոխությունից հետո, իրենց հետ նույնպես կարող է հաշվեհարդար տեսնի տարերային, կամ կազմակերպված ամբոխը:
Դա վատ նախադեպ է, հատկապես ՔՊ-ականների համար: Առաջինն իրենց է ձեռնտու բոլոր հարցերը լուծել օրենքի շրջանակում, գուցե դա նախադեպ դառնա արդեն իրենց համար՝ ապագայում»: