ԵՄ-ն զգալիորեն մեծացրել է շփումներն Իրանի հետ՝ տարածաշրջանում էսկալացիան կանխելու համար. FT
ԵՄ-ն ակտիվացրել է Իրանի հետ փոխգործակցությունը Մերձավոր Արևելքում էսկալացիան կանխելու համար:
Այդ մասին հաղորդել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաների։
Նշվում է, որ վերջին օրերին Բրյուսելի և Թեհրանի միջև եղել են բազմաթիվ շփումներ, որոնց նպատակը տարածաշրջանում էսկալացիան կանխելն է։
Մասնավորապես, ինչպես գրում է FT-ն, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը զրույց է ունեցել Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ՝ նշելով, որ անհրաժեշտ է «խուսափել հետագա էսկալացիայից»։