Իսրայելի վրա Իրանի հարձակումը լայնածավալ պատերազմի չի վերածվի. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը չի կարծում, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա կվերաճի ավելի մասշտաբային պատերազմի։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին ամերիկյան NBC News-ին տված հարցազրույցում:

«Չեմ կարծում, որ դրա համար որևէ պատճառ կա… Նախագահը (Ջո Բայդենը–խմբ.) հստակ արտահայտվել է` մենք չենք ցանկանում տեսնել դրա էսկալացիան, մենք չենք դիտարկում Իրանի հետ ավելի լայնամասշտաբ պատերազմ։ Կարծում եմ՝ առաջիկա ժամերին և օրերին մենք ավելին կիմանանք»,– ասել Է Քիրբին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք արդեն տեղի ունեցած հարձակումը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացո՞ւմ է։

Քիրբին նաև ընդգծել է, որ Բայդենն անձամբ է աշխատում ճգնաժամը հաղթահարելու դիվանագիտական քայլերի ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930