Մինչև հիմա մեր պատմությունը կայսրությունն է գրել. հիմա մենք ենք գրում մեր պատմությունը. Փաշինյան
Այսօր մենք գրում ենք մեր պատմությունը, ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Իմ հիմնական ուղերձն այդ մասին է, որ ժողովուրդ, եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրված պատմությունից ու նախ կերտենք, ապա զուգահեռաբար գրենք, ստեղծենք մեր պատմությունը»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հենց այսօր կերտվում է այդ պատմությունը։
«Մեր ձեռով գրած պատմությունը վատն ա լինելու, որովհետև մենք չգիտենք է որ դարից ինքնուրույն պատմություն գրել։
Միջնադարից էս կողմ մեր պատմությունները կայսրություններն են գրել։ Էն մեծանունները, որ դնում եք, էդ բոլոր մեծ անունները ուղիղ կապով կապված են կայսրության հետ և կայսրության սոցիալ հոգեբանության և ավանդույթի մեջ են։ Եվ մենք, այո մենք ենք գրում, որովհետև մենք պատմություն գրել էլ չգիտենք, որովհետև մեզ թույլ չեն տվել մեր պատմությունը գրել, ասել են մենք կգրենք, կտանք, կարդացեք, անգիր արեք և պատմեք։
Մենք էսօր գրում ենք մեր պատմությունը, հենց էս դահլիճում էդ պատմությունը ստեղծվումա, էդ պատմությունը կերտվումա»,- ասաց նա։